ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.88, EUR 550.94, RUB 6.32, GBP 660.30
-10 °C, -11 °C ... -3 °C Վաղը`-5 °C
«Նույնիսկ ԲԴԽ դատավոր անդամները չդիմացան ճնշմանը՝ կողմ քվեարկելով այդ աբսուրդ որոշմանը»․ փաստաբան
21:48, 02.12.2021
2489 | 0

Փաստաբան Միքայել Շխիմյանի գրառումը․ «Հարգելի ընկերներ, ինչպես գիտենք ԲԴԽ–ն վարչապետի փաստաբան Գյոզալյանի մատնության հիման վրա, վարչապետի արդնախի որոշմամբ հարուցված վարույթով խիստ նկատողություն հայտարարեց՝ քաղաքացիական գործերով զբաղվող ընկերներիս բնորոշմամբ լավագույն և անկախ դատավորներից Զարուհի Նախշքարյանին։ Նույնիսկ ԲԴԽ-ն դատավոր անդամներից չդիմացան այդ ճնշմանը' կողմ քվեարկելով այդ աբսուրդ որոշմանը։
Հիմա հերթը վարչապետի մյուս պատվիրակի՝ հանրային խորհրդի նախագահ, Ստյոպիկ Սաֆարյանի մատնագրի հիման վրա նույն վարչապետի նախարարի հարուցած վարույթի քննության հերթն է, որը կայանալու է դեկտեմբերի 13֊ին։ Համակարգում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ԲԴԽ-ին հանձնարարված է ամեն գնով դադարեցնել դատավորի լիազորությունները՝ մի հատ հերթական նկատողությունը հայտարարելով, ԲԴԽ ներսում էլ մեկմեկու համոզել են ու քաջալերել են դերերի բաշխմամբ կողմ քվեարկել հերթական որոշմանը։
Անձամբ ես՝ դատավոր Նախշքարյանին չեմ ճանաչում, կյանքում դժվար էլ քաղգործով նրա հետ առնչվեմ, միայն գիտեմ, որ նա եզակի անկախ դատավորներից մեկն է։ Եթե չկանգնենք անկախ դատավորի կողքին, որևէ մեկս իրավունք չենք ունենալու դժգոհելու այս կամ այն դատավորից։
Փաստաբանի մասնագիտությունն առանց անկախ դատարանի՝ հեռանկար չունի։ Կարծում եմ, բոլորս պետք է հետաձգենք բոլոր կարևոր գործերը ու փաստացի գործադուլ հայտարարելով պետք է մասնակցենք այդ նիստին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր