ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բա որ Գերմանիայից հյուրեր գան ու տեսնեն՝ մի 10 միլիոնանոց մեքենա ա քշում, բա ամոթանք չե՞ն տա». Գևորգ Թամամյան
00:18, 03.12.2021 | mamul.am
7346 | 4

«5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ չար ու նախանձ մարդիկ ենք...Մարդիկ իրենցից կտրել են, գումար են խնայել, որ մեքենա առնեն, իսկ մենք... 90 միլիոնն ինչ փող ա, որ էսպիսի աղմուկ ենք գցել... բա Ազգային ժողովրդի նախագահ մարդ ա, պառլամենտում ա աշխատում, էն առաջին շարքերում ա նստում, հո իր համար չի անում, ժողովրդի համար ա անում... Բա որ, ասենք Գերմանիայից հյուրեր գան ու տեսնեն մի 10 միլիոնանոց մեքենա ա քշում, բա ամոթանք չեն տա՞: Բա չեն ասի` ժողովուրդ, չե՞ք ամաչում: Բա սենց տղուն մի հատ լավ, մի 200 հազար դոլարանոց մեքենան ինչ ա, որ չեք առնում... ամոթ»:

Աղբյուրը` Գևորգ Թամամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր