ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց Արմեն Գրիգորյանի միջոցով». Հայկ Մամիջանյան
11:48, 03.12.2021 | mamul.am
8164 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստենք, որ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով։

Փաստենք, որ Արմեն Գրիգորյանն այնքան անգրագետ է, որ 3 տարուց ավել ԱԽՔ և մանկական խաղերից մեզ հայտնի ПЕТУШ կարգավիճակով (որովհետև որևէ դիվանագետ չէր համաձայնել ստանձնել այդ պաշտոնը) մի քանի ամիս Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար աշխատելուց հետո չի տարբերում ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից։ Փաստ է նաև այն, որ Սերժ Սարգսյանի «համբերատար բանակցողի» գործելաոճի արդյունքում հիշյալ իրադարձությունից հետո` 2015 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, իսկ 2016-ին՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին, ցուցադրվեց ՀՀ ԶՈՒ կողմից ձեռք բերված կարևորագույն զինատեսակներից մեկը՝ «Իսկանդերը»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր