ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ինչո՞ւ է Մհեր Գրիգորյանը ստանձնել Նիկոլի հերթական «մատաղացու գառի» կարգավիճակը»․ Արթուր Ղազինյան
12:36, 03.12.2021 | mamul.am
4081 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը որևէ կոնկրետ լուծում չէր ամրագրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կոնկրետ «զգայուն» և «ցավոտ» լուծումների մասին փաստաթղթի տակ չպետք է լիներ Փաշինյանի ստորագրությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հայտարարւթյունը մշակել և հրապարակել փոխվարչապետների մակարդակով՝ Մոսկվայում այս օրերին ընթացող հանդիպման արդյունքներով: Իսկ գործընթացին միջազգային լեգիտիմություն պետք է հաղորդեն ԵԱՀԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում արձանագրվող «դրվատանքի» և «քաջալերման» մասին հայտարարությունները:
Այստեղ կարևոր է արձանագրել, որ այս իշխանության մեջ Մհեր Գրիգորյան կամ Սուրեն Պապիկյան անուն-ազգանունով լեգիտիմ քաղաքական միավոր գոյություն չունի:
Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է: Հետևաբար, անկախ նրանից, թե ում ստորագրությունը կլինի սպասվող հակահայկական փաստաթղթի տակ, դրա ՄԻԱԿ հեղինակն ու քաղաքական պատասխանատուն կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Հ.Գ. Բաց է մնում մեկ կարևոր հարց. հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքներն ու դրանց ծանր հետևանքների համար անձնական պատասխանատվությունը, ինչի՞ համար է ստանձնել Նիկոլի հերթական «մատաղացու գառի» կարգավիճակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր