«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը վերջին օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս ու հայտարարում, թե 2020-ի Արցախի պատերազմում Նիկոլ Փաշինյանն այնքան էլ մեղք չունի, և ամեն ինչ կապում է անհայտ ու անորոշ հանգամանքների հետ։ Այնինչ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն Լապշինը «Мразь» (տականք) էր անվանում Փաշինյանին և վախենում, որ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանն իրեն կսպանեն։ Կան բոլոր ձայնային հաղորդագրությունները և նամակները, որոնք տրամադրել եմ ԱԱԾ-ին և դատարանին։ Այսօր ի՞նչ փոխվեց, որ նույն Լապշինն սկսել է նույն Փաշինյանի մասին դրական արտահայտվել։ Փաշինյան-Լապշին խոսակցության, Արցախի պատերազմը գործարքով կազմակերպելու մասին իմ նախկինում արված հրապարակումների, և դրանց վերաբերյալ քննվող գործերի շրջանակում ՀՀ ԱԱԾ-ին և քննչական մարմիններին առաջարկել եմ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչել նաև Լապշինին։ Պատրաստակամություն եմ հայտնել նաև առերեսման։ Որքան տեղեկացնում են գործընկերներս և սոցիալական ցանցերում հրապարակումները, Լապշինը վերջին ամիսներին մի քանի անգամ եղել է Հայաստանում։ Արդյո՞ք նրան երբևէ հրավիրել են Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի հետ ունեցած զրույցի թեմայով հարցաքննության, արդյո՞ք իրավապահ և անվտանգային մարմինների կողմից փորձ արվել է Լապշինից ճշտել, թե որքանով են ճիշտ Նաիրի Հոխիկյանի հրապարակումները և փաստերը՝ հիմնված Լապշինի ձայնային հաղորդագրությունների և նամակների վրա։ Եթե մինչև այժմ չի արվել, կրկին առաջարկում եմ Լապշինին հրավիրել հարցաքննության կամ ինձ հետ առերեսման, նույնիսկ հրապարակային մակարդակում»։ |