ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Այս փուլում քննարկվում են երթուղիները». Սիմոնյանը՝ ապաշրջափակման մասին
13:36, 03.12.2021
3250 | 0

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն անդրադաձավ տրանսպորտային ապաշրջափակման հարցին։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով ենթադրվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում»,- նշեց փոխնախարարը։

«Պարզ է, թե մենք երկաթուղային ինչ ուղղություններ ունենք․ մեկը Երասխից Նախիջևան ուղղությունն է, մյուսը հարավային հատվածով ուղղությունն է, ապա Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան ուղղությունը, ունենք նաև այսօր գործող Վրաստանի տարածքով ուղղությունը և ևս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր