ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.63, EUR 545.49, RUB 6.17, GBP 651.50
-4 °C, -7 °C ... 0 °C Վաղը`-1 °C
ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ստեփանակերտ
14:36, 03.12.2021
1726 | 0

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրությամբ՝ պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ, որտեղ
դեկտեմբերի 3-ից 5-ը անցկացվելու են համատեղ խորհրդարանական լսումներ։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 3-5-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Նարեկ ԲԱԲԱՅԱՆԻՆ, Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Հակոբ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, Կնյազ ՀԱՍԱՆՈՎԻՆ, նույն հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Մարինե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ և Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»,- նշված է կարգադրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր