ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որոնք ձեռնոց են նետել փորձություններին»․ Սեյրան Օհանյան
15:06, 03.12.2021 | mamul.am
4111 | 0

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է
Ես մշտապես հրաժարվել եմ հաշմանդամ համարել այն առյուծ կերպարներին, որոնց մարմնի արարչաստեղծ կատարելությունը թեև խաթարվել է, սակայն նրանք շարունակել են ձեռնոց նետել փորձություններին, մրցել ու հաղթել, իսկ երբ անհրաժեշտ է եղել, զենքը ձեռքին, կանգնել են առաջնագծում, մարտական գործողությունների ամենաթեժ կետերում ու պայքարել են հանուն Հայրենիքի:
Եվ քանի դեռ նրանց կյանքում պայքարն է շարժիչ ուժը, նրանք այն լուսավոր ուժը կլինեն, որ սովորեցնում է նորովի ընկալել ապրելու իմաստն ու գեղեցկությունը:
Ի սրտե շնորհավորելով ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկներին բոլոր հաղթանակների կապակցությամբ՝ այն վստահ համոզմունքն ունեմ, որ նրանց անկոտրում ոգին և կամքի ուժը նոր բարձունքներ են նվաճելու՝ հաղթական բարձրացնելով հայոց եռագույնը:
Զորակցությունս եմ հայտնում բոլոր հաշմանդամներին՝ առողջություն և տոկունություն, իրական երջանկություն մաղթելով նրանց»:

Աղբյուրը` Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր