ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սարգսյանը բոլորովին միակը չէ, որ արձանագրում է այդ խնդիրը»․ Հակոբ Բադալյան
17:36, 03.12.2021 | mamul.am
4601 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Դեռևս վարչապետ Տիգրան Սարգսյանը մի առիթով՝ կարծեմ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց, որ մեր առանցքային խնդիրներից մեկը գավառականությունն է: Սարգսյանի գործունեությունը կարող է գնահատվել ամենատարբեր կերպ, բայց դժվար է վիճարկել արձանագրումը, որ գավառականությունը, գավառամտությունը մեր խնդիրների խորքային պատճառներից է:

Իհարկե, Սարգսյանը բոլորովին միակը չէ, որ արձանագրում է այդ խնդիրը: Պարզապես հիշեցի, քանի որ տպավորվել էր և դրան անդրադարձել եմ նաև այդ ժամանակ՝ 2008 կամ 2009-նն էր:

Ընդ որում, իհարկե, պայմանական, սակայն գավառամտություն է, օրինակ, ոչ միայն սահմանափակ, այլ նաև «անսահմանափակ» մտածողությունը, երբ, օրինակ, Հայաստանը դիտվում է «տիեզերքի» կենտրոն, որի համար հերթ են կանգնած աշխարհաքաղաքականության կենտրոնները: Կամ, ըստ էության, նույն «գավառամտությունն» է, երբ ռազմաարդյունաբերության տիեզերական նվաճումների դարում մենք զբաղված ենք զանազան «դրոնային» մեծախոսություններով, մտածելով, թե այն, ինչ այդ դաշտում խոշոր խաղացողների համար եղել է ո՛չ միայն մեծ գիտական ներուժի, ո՛չ միայն մեծ փողերի, այլ նաև մեծ քաղաքականության արդյունք, մենք կարող ենք ապահովել մեր մեծ հայրենասիրությամբ:

Եվ ընդհանրապես, «հայրենասիրությունը» թերևս կա՛մ ամբողջատիրության ու ավտորիտարիզմի, կա՛մ գավառականության, գավառմտության դեպքում է դառնում հասարակական-քաղաքական առանցքային կատեգորիա, որովհետև այլ պարագայում այդպիսի կատեգորիան օրենքն է, իրավունքը և աշխատանքը: Իսկ հայրենասիրությունը՝ այդ ամենի կամա, թե ակամա ձևավորվող արդյունքն է կամ պայմանական ասած՝ ՀՆԱ-ն»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր