ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.63, EUR 545.49, RUB 6.17, GBP 651.50
-4 °C, -7 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Ոսկեպար, Կողբագետ, Աղստև, Քարահան, Հախում և այլ գետերի ջրերը հոսում են Ադրբեջան»․ Ոսկան Սարգսյան
19:18, 03.12.2021
3025 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ոսկեպար, Կողբագետ, Աղստև, Քարահան, Հախում և այլ գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել և ավելացնել մարզի ոռոգելի հողերը: 2017թ.-ին, այն ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարեց, որ գոյություն ունի Տավուշում փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը վարչապետ Կարեն Կարապետյանին Տավուշի մարզում 14 փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել, որը հնարավորություն կտա մինչև 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, դրա շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմելու էր 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Մարզպետը հայտարարեց, որ կառուցվելիք Հախումի և Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր և միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաև մասնավոր ներդրողների: Եղավ 2018թ․-ի գարնան թավշյա հեղափոխություն կոչված իշխանափոխութունը, Կողբի և Հախումի ջրամբարները չկառուցվեցին, մեր գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, ոռոգել ոչ բարի հարևանի դաշտերն ու այգիները»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր