Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի է ունենում պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը։ Սիրադեղյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, իր հայրենի Կոթի գյուղում։ Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 16-ին 75 տարեկան հասակում։
|