Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է․ «Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:
Արդեն իսկ ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին:
Սպանությունն Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև՝ հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:
Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար»: