Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ ժամանել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ այս պահին ընթանում է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին 75 տարեկան հասակում, մահվան հանգամանքները հայտնի չեն։ |