ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և սպանել ԱՀ քաղաքացու. ԱՀ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել
20:24, 03.12.2021 | mamul.am
5793 | 1

ԱՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել. «Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։
ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ»։

Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և սպանել ԱՀ քաղաքացու. ԱՀ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր