ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ադրբեջանցիների հետ «համակեցությունից» խոսողներն ուղղակի կողմ են արցախահայության բնաջնջմանը». Տ. Հայրապետյան
20:30, 03.12.2021 | mamul.am
3472 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են»,- հաղորդում է Արցախի ԱԱԾ–ն:
Սա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող բնաջնջման ու հայատյացության քաղաքականության հետևանք է: Արդեն երրորդ քաղաքացիական անձն է սպանվում Արցախում հրադադարի հաստատումից ի վեր: Ալիևը միջազգային հանրության համար կշարունակի «խաղաղության» իր կեղծ քարոզը, իսկ Ադրբեջանի ներսում հայ ժողովրդի նկատմամբ կքարոզի ատելություն, թշնամանք և կիրականացնի ահաբեկչական քաղաքականություն: Դրան համարժեք պատրաստվելու համար պետք է համառ դիվանագիտական աշխատանք տանել, զինվել, ուժեղանալ և ոչ թե «դանթել» թվացյալ խաղաղության մեջ, իսկ հետո իրավիճակից դուրս գալու համար այլ մեղավորներ փնտրել: Այսքանից հետո մեզ մոտ կգտնվեն մարդիկ, որ կխոսեն ադրբեջանցիների հետ «համակեցությունից», այդ մարդիկ ուղղակի կողմ են արցախահայության բնաջնջմանը, այլ բնութագրում ես չունեմ նման քարոզ իրականացնողների վերաբերյալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր