ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.88, EUR 550.94, RUB 6.32, GBP 660.30
-11 °C, -11 °C ... -3 °C Վաղը`-5 °C
Վաղարշապատ-Երևան երթուղային միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
21:12, 03.12.2021
3338 | 0

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են 33-ամյա Արա Ա-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և 60-ամյա Ժորա Մ-ի վարած Վաղարշապատ-Երևան թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև 8 քաղաքացու, որոնք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volvo-ն, որը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածով ընթացող միկրոավտոբուսին։

Վաղարշապատ-Երևան երթուղային միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Վաղարշապատ-Երևան երթուղային միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Վաղարշապատ-Երևան երթուղային միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Վաղարշապատ-Երևան երթուղային միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր