ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հիշեցնենք՝ Սոչիի հանդիպումից եռակողմ ու հատկապես՝ երկկողմ իդիլիան կատարյալ էր». Նաիրա Զոհրաբյան
22:18, 03.12.2021 | mamul.am
3053 | 0

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Սոչիում կայացած խիստ արդյունավետ հանդիպումից հետո, որից ահավոր գոհ էին հանդիպման բոլոր դերակատարները, այսօր ադրբեջանցի զինվորականները գերեվարել և սպանել են Արցախի Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանին։
Այսօր ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանցիները ներխուժել են Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի, բռնությամբ արցախցուն տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ և հայ հովվին սպանել են։
Արցախյան կողմում տեղակայված տեսախցիկներն արձանագրել են արցախցու գերեվարումն ու սպանությունը։
Մինչ այս պահը Սեյրան Սարգսյանի դին չի փոխանցվել հայկական կողմին։
Չմոռանանք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները այլևս երկկողմ ձևաչափով սկսել են «արդյունավետ» քննարկումներ իրականացնել։
Չգիտեմ՝ արցախցի հովվի գերեվարումն ու սպանությունը մտնո՞ւմ է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների մեջ, թե՝ ոչ, պարզապես մեկ անգամ ևս վերհիշենք, որ Սոչիի հանդիպումից եռակողմ ու հատկապես երկկողմ իդիլիան կատարյալ էր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր