ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Փոխքաղաքապետը շրջանցեց թեման, բայց չուշացավ գարեջրատան տիրոջ ագրեսիվ զանգը». Անի Խաչատրյան
23:48, 03.12.2021
4962 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի գրառումը․ «Երբ խոսեցի Տիգրան Մեծ 53 հասցեի՝ ճարտարպետական հորինվածքով գեղեցիկ լողավազանը քնդելու մասին, բոլորդ տեսաք, որ փոխքաղաքապետը, մեղմ ասած, շրջանցեց թեման ու թողեց անպատասխան, բայց չուշացավ գարեջրատան տիրոջ ագրեսիվ զանգը:
Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնախոստովանություն:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:
Հ.Գ. Երևանը միայն Օպերան ու Հրապարակը չի, Երևանի ամեն մի անկյուն Երևանի շունչն ու հոգին է։
Դադարեք Երևանին անդեմ թողնել...
Ասացի էլ` մեղվի բնի հետ մատով մի՛ խաղացեք:
Ի դեպ, ՀՀ ոստիկանություն, սա նաև ընդունել՝ որպես հաղորդում, որովհետև Երևանի ավագանին նախադեպ ունի»:

Աղբյուրը` Անի Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր