ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Առուշանյան Դավիթի մասնակցությամբ վերջին տեսանյութն է». Արամ Գևորգյան
23:00, 03.12.2021 | mamul.am
5062 | 0

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 28, Ակնայի (Աղդամի) Ջինլի գյուղի մատույցներ: Առուշանյան Դավիթի մասնակցությամբ վերջին տեսանյութն է: Հաջորդ օրը «Եղնիկներից» օգնության են կանչում: Պետք է մեկներ ընդամենը մեկ վաշտ ու Դավիթը չպետք է առաջնորդեր այդ վաշտը, քանի որ ինքը գումարտակի հրամանատարն էր: Բայց առաջադրանքը կարևոր էր, պետք է Արեգասարը պահեին, որ թուրքը չգրավեր այն: Դավիթի զոհվելուց հետո՝ սեպտեմբերի 29-ին, Արեգասարն ընկավ: Դրանից հետո այն ետ բերելու բոլոր փորձերը ձախողվեցին:
հ.գ. «Էդ շտե քեցիր, բա Վարուժ... գնացեք, գնացեք» Դավիթի ձայնն ա»: