Պոռնhub-ն ավելի արժեքավոր կայք է, քան նիկոլական Perfect TV-ն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Աշոտյանի համոզմամբ, նմանատիպ մեդիահնարքներով և մանիպուլյացիաներով էական վնաս են պատճառում մարդկանց և նրանց մտածողությանը։ Համեմատելով վարչապետ Փաշինյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանները՝ Աշոտյանը նշեց, որ Սարգսյանը խտացնում և մարմնավորում Հայաստանի ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, իսկ Փաշինյանը պատրաստ է նույնիսկ ՀՀ-ն գուբերնիա դարձնել, միայն թե մնա իշխանության։ |