ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թևան Պողոսյանն այլևս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ. «Հրապարակ»
10:42, 04.12.2021 | mamul.am
5078 | 0

«Նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը մի քանի ամիս է՝ այլևս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ։ Թեև նա Սարգսյանին խորհուրդներ էր տալիս հասարակական հիմունքներով` առանց վարձատրության։

Պողոսյանը մեզ ասաց, որ իր վերջին շփումը նախագահի հետ ապրիլին է եղել, երբ նա այցելել էր Սյունիք։ Նրա անունը՝ որպես նախագահի խորհրդականի, ի դեպ, նախագահականի կայքում երբևէ չի նշվել։ Նա մեզ ասաց, որ հիմա էլ է պատրաստ Արմեն Սարգսյանին իր խորհուրդներով օգնել, երբ որ նա այցելի Արցախ և իր կարիքը զգա։ «Նախագահը եթե որոշի գնալ, մեծ ուրախությամբ կգնամ նրա հետ»,- ասաց Պողոսյանը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր