ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հայաստանում արգելվա՞ծ է Е 171 սննդային հավելումը. «Հրապարակ»
10:54, 04.12.2021 | mamul.am
3484 | 0

«2022-ից Եվրախորհուրդն արգելել է Е 171 սննդային հավելումի՝ տիտանի դիօքսիդի օգտագործումը: Այն օգտագործվում է հաբերի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, ծամոնի, սննդամթերքի այլ տեսակների, արեւապաշտպան քսուկների, դիմահարդարման պարագաների, քովիդ թեստերի եւ վակցինայի արտադրության մեջ: ԵՄ սննդամթերքի անվտանգության գործակալությունը (EFSA) պարզել է, որ Е171 սննդային հավելումը վնասում է ԴՆԹ-ին եւ առաջացնում քաղցկեղ:

Մենք հետաքրքրվեցինք` Հայաստանում այս հավելումն արգելվա՞ծ է։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանն ասաց. «Տիտանի դիօքսիդը սպիտակեցնող նյութ է, որը Հայաստանում թույլատրված նյութերի ցանկում է: Մեզ մոտ այդ կարգի հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ իրավական ակտերով»: Հնարավոր չէ՞ արգելել: Հնարավոր է, սակայն դրանով պետք է զբաղվի էկոնոմիկայի նախարարությունը, եւ պետք է համաձայնեցվի ԵԱՏՄ-ի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր