ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սահմանամերձ դպրոցների համար գումար չկա, նոր ծառայողական ավտոմեքենայի համար` կա». Ո. Սարգսյան
19:54, 04.12.2021 | mamul.am
3574 | 3

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Սահմանամերձ Բարեկամավանի, Ոսկեվանի, Ոսկեպարի դպրոցների համար պետյուջեում գումարներ չկան, Ալեն Սիմոնյանի նոր ծառայողական ավտոմեքենայի համար՝ 90 միլիոն դրամ կա
Խորհրդային շրջանում Նոյեմբերյանի շրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանամերձ Բարեկամավան գյուղից արտագաղթ է եղել, որը մեծ թափ է առել Հայաստանի անկախանալուց հետո։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ունեցել է շուջ 330 աշակերտ, բարեկամավանցի 9-10-րդ դասարանների աշակերտներն իրենց ուսումը շարունակել են Կոթիի, Ոսկեվանի և Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում։ Այժմ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 13 աշակերտ, առաջին դասարանցի չկա, աշակերտներ չկան նաև 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ դասարաներում։ Դպրոցի տանիքի նորոգումը կիսատ է մնացել 2020թ․-ի սեպտեմբերից, նորոգումը իրականացվել է Ստավրոպոլի հայ համայնքի հանգանակած ֆինանսական միջոցներով։ Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը բարեգործներին ներկայացրել է, որ դպրոցի տանիքի նորոգման համար բավական է 8,5 միլիոն դրամը, մինչդեռ հետո արված հաշվարկները ցույց են տվել, որ տանիքի նորոգումն իրականացնելու համար հարկավոր է 12 միլիոն դրամ։ Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքի նորոգման համար անհրաժեշտ շինանյութն առկա է, սակայն բանվորներին աշխատավարձ վճարելու գումարներ չկան, պետական բյուջեից այդ նպատակով աջակցություն չի ցուցաբերվել։
Սահմանամերձ Ոսկեվանի դպրոցի դասասենյակները նորոգելու կարիք ունեն, Ոսկեպարի դպրոցի նորմալ ջեռուցման համար էլեկտրական նոր սարքեր են հարկավոր, որոնց գնման համար պետական բյուջեում գումարներ չկան։ Սահմանամերձ Բարեկամավանի, Ոսկեվանի, Ոսկեպարի դպրոցների համար պետբյուջեում գումարներ չկան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր ծառայողական ավտոմեքենայի համար՝ պետբյուջեում 90 միլիոն դրամ կա»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր