ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Բայդենը հայտարարել է, որ չի հարգում որևիցե երկրի կարմիր գծերը Ուկրաինայի համատեքստում
14:56, 04.12.2021 | mamul.am
5054 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի համատեքստում չի հարգում որևէ մեկի կարմիր գծերը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին նախքան Վաշինգտոնից Քեմփ-Դեյվիդ նստավայր մեկնելը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ղեկավարին խնդրել են մեկնաբանել հայտարարություններն առ այն, թե Մոսկվան դիտարկում է կարմիր գծերը, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի հետագա մոտեցումը Ռուսաստանի սահմաններին և հարվածային համակարգերի, ինչպես նաև հիպերձայնային զենքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում։ «Ես չեմ ճանաչում ոչ մի կարմիր գիծ»,- ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ հույս ունի «երկար զրույց» ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք վաղուց գիտեինք Ռուսաստանի գործողությունների մասին, ես ակնկալում եմ, որ մենք երկար զրույց կունենանք Պուտինի հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին։ Նա չի նշել Ռուսաստանի ղեկավարի հետ շփումների հնարավոր ժամկետներն ու ձևաչափը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Բայդենի տեսահոլովակով հանդիպման ամսաթիվը նախապես հաստատված է, այն կհայտարարվի ամերիկյան կողմի հետ համաձայնեցնելուց հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր