ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
+1 °C, -5 °C ... +1 °C Վաղը`-1 °C
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված մարդու և միջազգային իրավունքի խախտումները
15:48, 04.12.2021
1626 | 0

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։

Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը ԵԱՀԿ ամբողջ տարածքում:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ և կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մարդու և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր