ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արմեն Գևորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվել
15:54, 04.12.2021 | mamul.am
3709 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ նոր որոշու է կայացվել: Որոշման մանրամասնեի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Ստացել եմ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի՝ 12․11․2021թ-ին թիվ 3/2-11874 գրությունը, որտեղ նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ից ստացված դիմում առաջարկության հիման վրա / որը ՄԻՊ-ը ձևավորել է Արմեն Գևորգյանի գործով/, 2019 թվականի հոկտեմբեր ամսից հետո, վերանայվել է գործող պրակտիկան և ՍԷԿՏ համակարգից տվյալները այսուհետ հեռացվում են նաև այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմիններն առանց մեղադրյալի կամ կասկածյալի խափանման միջոցը վերացնելու մասին որոշում կայացնելու /պարզապես թույլատրելով վերջիններիս ժամանակավորապես հատել ՀՀ սահմանը/ դրա վերաբերյալ գրավոր պահանջ են ներկայացրել հիշյալ համակարգ մուտքագրված անձանց տվյալները հեռացնելու վերաբերյալ։
Մինչ այդ, ՀՀ ոստիկանությունը ՍԷԿՏ համակարգից համապատասխան սահմանափակումը չէր վերացնում հղում կատարելով ՀՀ կառավարության 884-Ն որոշման վրա, ըստ որի ՀՀ ոստիկանությունը ՍԷԿՏ համակարգից հանում է (դադարեցնում է) մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից սահմանված հսկողությունը, եթե ՀՀ ոստիկանությանը տրամադրվում է այդ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը ՎԵՐԱՑՆԵԼՈՒ մասին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումը կամ նույն մարմնի գրությունը, որտեղ նշված կլինի այդպիսի որոշման կայացման մասին:
Շնորհակալ եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան:
Շնորհավորում եմ հարգելի գործընկերներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր