ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
+1 °C, -5 °C ... +1 °C Վաղը`-1 °C
Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են բնակչի դին
16:24, 04.12.2021
2074 | 0

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, փրկարարները ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են բնակչի դին:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 11։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի տանիքին ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր