ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
-2 °C, -5 °C ... -1 °C Վաղը`-1 °C
«Հավանաբար քաղաքացիներին ռուսական խաղաղարար առաքելության պայմաններում խոցելու համար էր Ալիևը շնորհակալություն հայտնում». քաղաքագետ
21:48, 04.12.2021
3028 | 1

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի գրառումը․ «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում թիրախավորում է հատկապես Արցախի խաղաղ բնակիչներին։ Սրանք անկայունության և վախի մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլեր են, որպեսզի բնակիչներն իրենց ապահով չզգան նույնիսկ ռուսական զորքի ներկայությամբ։ Հավանաբար քաղաքացիական անձանց ռուսական խաղաղարար առաքելության պայմաններում խոցելու առերևույթ հնարավորության համար էր Սոչիում Ալիևը Պուտինին շնորհակալություն հայտնում, մինչդեռ ամիսներ առաջ հայկական գյուղ մտած ադրբեջանցին անվնաս հետ էր վերադարձվել։
Այսօր էլ ադրբեջանական արտգործնախարարը հրաժարվել է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ։ Իսկ ադրբեջանական ագրեսիայի և ժխտողական վարքագծի պատճառը Սոչիում ակնկալվող արդյունքին չհասնելն է։
Մենք պետք է շատ աչալուրջ և զգոն լինենք, քանի որ մինչ բրյուսելյան հանդիպումը թշնամու վտանգավոր վարքագիծը կարող է էլ ավելի սաստկանալ և ստեղծել նախադրյալներ, որոնք կասկածի տակ կառնեն բրյուսելյան հանդիպման կայացումը, չէ՞ որ Բրյուսելում Ադրբեջանի համար կարող են տհաճ շեշտադրումներ լինել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր