ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Երևանում պարեկը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
20:12, 04.12.2021 | mamul.am
16715 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Երեմ Գալստյանը՝ իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտա 22 շենքի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Գալստյանին:

Վրաերթի ենթարկվածը հարվածից շպրտվել և հայտնվել է Ռումինիայի Հանրապետության քաղաքացու կողմից վարած Suzuki մակնիշի ձախ անիվի տակ և տեղում մահացել: Skoda-ի վարորդը փախուստի չի դիմել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ե. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր