ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
Պուտինի և Բայդենի բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 7-ին
20:36, 04.12.2021
2653 | 0

Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 7-ին, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կրեմլի ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկոյան, նախագահներն իրենք կորոշեն զրույցի ժամը»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե որ ժամին է նախատեսված հանդիպումը և որքան կտևի այն։
Բանակցությունները կանցկացվեն տեսակապի միջոցով։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր