ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել»․ Տիգրան Աբրահամյան
21:00, 04.12.2021
2441 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «44-օրյա պատերազմի, մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել։
Մի կողմից սահմանակից է Նախիջևանին, իսկ Քաշաթաղի՝ այս իշխանությունների հանձնումից հետո, արդեն երկկողմանի ադրբեջանական ակցանի մեջ է։
Այս աղետալի իրականության միակ լավ լուրն այն է, որ սիսիանցիները ճիշտ է խորը մտահոգությունների մեջ են, սակայն դա նրանց չի «կոտրել», չեն պատրաստվում հանձնվել ու համակերպվել իշխանության կամայականությունների և կուլիսային պայմանավորվածությունների հետ։
Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր