ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Այդ ինֆորմացիան Հայաստանում տարածվել է, ու հիմա ո՞նց անենք՝ հետ համոզենք»․ Ստեփան Դանիելյան
23:28, 04.12.2021 | mamul.am
7108 | 2

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Ֆրանսիական հեղափոխության, ու առհասարակ ժամանակակից Ֆրանսիայի աշխարհիկ հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանսուա-Մարի Արուեն, նույն ինքը՝ Վոլտերը։
Վոլտերն իրեն աթեիստ չէր համարում, չընդունելով կրոնները, համարում էր, որ այնուամենայնիվ կա տիեզերական բանականություն՝ այս աշխարհի արարիչն ու ճարտարապետը։
Մի անգամ, երբ ընկերներն իրեն եկել էին տեսության, ճակատային հարց են տվել՝ հիմա Աստված կա՞, թե՞ չկա։
Վոլտերը փակում է պատուհանները, դռներն ու շշուկով ասում, որ չկա, բայց դա պետք է գաղտնի պահել, որովհետև եթե իր լակեյը դա իմանա, գիշերն իրեն կմորթի ու կթալանի, իսկ կինը վատ վարքով կապրի։
Այդ ինֆորմացիան Հայաստանում տարածվել է, ու հիմա ո՞նց անենք, որ հետ համոզենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր