ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ստացվում է, որ նոյեմբերի 16-ի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով դեռ 21 գերեվարված կա». Տիգրան Աբրահամյան
10:54, 05.12.2021 | mamul.am
2788 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Հայրենիք վերադարձած 10 ռազմագերիները նոյեմբերի 16-ին Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։
Եթե նկատի ունենանք, որ ավելի վաղ, այդ գործողությունների արդյունքում գերեվարված մեկ զինծառայող վերադարձել էր ՌԴ-ում կայացած եռակողմ հանդիպումից առաջ, ապա ստացվում է, որ այս պահին, Սյունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ ձեռնարկված ադրբեջանական գործողությունների հետևանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա։
Վտանգավորն այն է, որ նոյեմբերի 16-ի ագրեսիան ծնող պատճառները խորը վերլուծված չեն, եղած ռիսկերը չեզոքացված չեն, ինչը նշանակում է, որ նոր ագրեսիայի, զոհերի, պոտենցյալ գերեվարվման սպառնալիքը շարունակում է բարձր մնալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր