ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Այս գարշագործիչն ավելի «անկեղծ» է, քան իրենց արևմտամետ, հակառուս անվանողները». Ավ. Իշխանյան
13:48, 05.12.2021
3165 | 3

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՎԱՅԵԼԵՑԵՔ
Հայաստանում մի «գործիչ» կա։ Սույն «գործիչը» բազմիցս փոխել է իր և քաղաքական և աշխարհաքաղաքական կողմնորոշումները։ Նա ժամանակին եղել է ՀՀՇ-ական, հետո ՀՅԴ անդամ, եղել ռուսական կողմնորոշում ունեցող, հետագայում ղազախական կողմնորոշում, ապա եղել է Արցախն Ադրբեջանին հանձնելու ջատագով, հետագայում դառել է ոչմիթիզական՝ ընդգրկվելով «Սասնա Ծռեր»-ի նախընտրական ցուցակում։ Հետո նորից քիրվայական: 2014թ․ սա գովերգում էր Գագիկ Ծառուկյանին։ Սույն «գործիչը» 2016թ․ հայտարարեց, որ պատերազմի ժամանակ կորցրած հողերը վաճառվել են, որ Յուրի Խաչատուրովը պատերազմի ժամանակ բիլիարդ է խաղացել։ Հետո, դատարանի որոշմամբ, սույն «գործիչը» ընդունեց, որ զրպարտել և ստախոսությամբ է զբաղվել։ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, սա «գիրք» գրեց, քծնելով վարչապետ կոչեցյալին։ Արցախի կորստից հետո շարունակեց պաշտպանել իշխանությանը՝ հակառուսական ծիրի տակ։ Եվ վերջապես, սույն գործիչն «անկեղծացավ»՝ «Թուրքիան կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանին տարածաշրջանում նաև պաշտպանելով Զանգեզուրի միջանցքի գաղափարը: Այս գարշագործիչը հանուն փողի պատրաստ է սեփական մորը վաճառել, ի՞նչ հայրենիք, ինչ բան։ Սրա անունն է Ստեփան Գրիգորյան։ Բայց․․․բայց այս գարշագործիչն ավելի «անկեղծ» է, քան այլ, իրենց արևմտամետ, հակառուս անվանողները։ Սա բաց տեքստով ասում է այն, ինչ մյուսները լղոզում են, այն է՝ Ռուսաստանի այլընտրանքը տարածաշրջանում Թուրքիան է, ուստի և Հայաստանի վերջը։
Եվ այս գարշագործիչ , թշնամու գործակալը ցանկալի հյուրն է, իր պես հակապետական լրատվամիջոցների»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր