ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Կռվող տղերքի կազմը բաժանվում է 2 մասի՝ մի մասը նստած են, մյուս մասը՝ պիտի նստեն». Մանախ
16:12, 05.12.2021 | mamul.am
3056 | 1

Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը («Ֆեյսբուքում» հանդես է գալիս Արթուր Եպիսկոպոսյան օգտանունով) ֆեյսբուքյան ուղիղ եթերով վստահություն է հայտնել, որ «Սիսական ջոկատ»-ի հրամանատար Աշոտ Մինասյանի պես լեգենդար հրամանատարներն այսօր չպետք է գտնվեն բանտում: «Եթե մի կռվող տղուն փակում են և մյուս կռվող տղերքը չեն պաշտպանում նրան, քո հասարակությունը, քո կռվող տղերքի կազմը բաժանվում ա երկու մասի: Մի մասը նրանք են, որ նստած են, մյուս մասը՝ որ պիտի նստեն: Կռվող տղեն չպիտի նստի բանտում, առավել ևս՝ նման շինծու մեղադրանքով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր