ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քաղաքական դաշտը բաժանված է 2 մասի՝ հյուսիսի պոռնիկներն ու արևմուտքի պոռնիկները». Արթուր Դանիելյան
17:06, 05.12.2021 | mamul.am
6704 | 1

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական դաշտը բաժանված է երկու մասի: Կան հյուսիսի պոռնիկներն ու արևմուտքի պոռնիկները: Նրանց առջև դրված է միանգամայն նույն նպատակը, բայց դա իրագործելով, նրանք պետք է հասնեն լրիվ տարբեր արդյունքի: Երկու խմբերի նպատակն էլ «խաղաղությունն» է՝ դեմարկացիա և հարաբերությունների կարգավորում: Արևմուտքին այն պետք է, որպեսզի Ռուսաստանին դուրս գցի տարածաշրջանից, իսկ Ռուսաստանին այն պետք է, որպեսզի նույն բանը անի արևմուտքի հետ: Քանի որ տեխնոլոգիապես արևմուտքը շատ ավելի հագեցած է, իրենց մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է ստացվում: Ու ըստ ամենայնի, ամեն ինչ կավարտվի կոմպրոմիսային ինչ-որ կերպարով, ով իրականում կլինի արևմուտքինը, բայց իրեն «ռուս» կձևացնի, որպեսզի ռազմավարական դաշնակիցն իր դեմքը փրկի:
Մեզ` հայերիս համար երկու վերոհիշյալ օրակարգերն էլ մահացու են: Կարելի է, իհարկե, երկար քննարկել, թե որ տարբերակն է ավելի դանդաղ մահվան բերելու, բայց, օրինակ ինձ, նման դիսկուրսը չի հրապուրում: Հետաքրքրությամբ եմ հետևում Սերժ Սարգսյանի փորձերին, այս պոռնիկներին խաղացնելով, փորձել իրենց անբարոյականությունը շահագործել պետության համար: Ու որոշակի սադիստական բնույթի հաճույք եմ ստանում տեսնելով, թե ոնց են Սերժին ատող, տասնամյակից ավել իր տակը փորող պոռնիկները ստիպված ձև անում, որ իրեն հարգում սիրում են, բայց այդ պրոցեսը նույնպես ինձ հույս չի ներշնչում: Այլապես ես էլ Աշոտյանի պես զնաչոկը կխփեյի դոշիս ու կսկսեի բացատրել, որ Սերժը հակառուս չի: Սաղս էլ գիտենք, որ հակառուս չի, ռուսներն են հակասերժ, էդ ա պրոբլեմը...
Էդ պրոբլեմը շատ կոնկրետ պատճառ ունի, որի մասին բոլորը իհարկե լռում են: Գլոբալ առումով դա Սերժի հայամետությունն է, իսկ ավելի կոնկրետ Հյուսիս-հարավ մայրուղին: Քննադատները հրապարակավ ինչ ասես ասում էին: Թուրքիայի հետ մերձեցման ցանկության մեջ էին մեղադրում, թեպետ դրա հիմնական հովանավորը հենց Լավրովն էր: Եվրոասոցացման մեջ էին մեղադրում, թեպետ ասոցացվելու առաջին ցանկացողը հենց Մոսկվան էր: Նույնիսկ ԵԺԿ մտնելն էլ էր մեղք համարվում, թեպետ «Եդինայա Ռոսիան» առաջինն էր դիմել, ուղղակի մերժվել էր, իսկ ՀՀԿ-ն` ոչ: Երկիրն արևմտացնելու մեջ էին մեղադրում՝ կրթությունը Բոլոնիայի պրոցեսին կցելու, աղանդավորներին ու գրանտակերներին բազմացնելու մեջ: Մինչդեռ այդ ամենը տեղի է ունեցել` Քոչարյանի օրոք ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու արդյունքում: Ուղղակի էն ժամանակ դա թեմա չէր, քանի որ էն ժամանակ հետսովետական տարածքի գլխավոր արևմտամետը Մոսկվան էր:
Լուկաշենկոն իր վերջին հարցազրույցում Բելառուսում միջուկային զենք տեղակայելուց զատ մեկ այլ ուշագրավ, կամ ավելի շուտ` զավեշտալի բանի մասին խոսեց: Նա պնդեց, որ եթե Եվրոպան փակի իր սահմանը Բելառուսի հետ, Բելառուսն էլ գուցե ի պատասխան նույնն անի ու այդպիսով կփակի Չինաստանը Եվրոպայի հետ կապող ճանապարհը: Լուկաշենկոն իրավացիորեն հավաստիացրեց, որ Բալտիկայով հավասարազոր ենթակառուցվածք չկա, իսկ Ուկրաինայի սահմանն արդեն վաղուց է փակ` Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով:
Զավեշտը կայանում է նրանում, որ թվում է թե Բելառուսի ղեկավարը մոռանում է, որ երկրագնդի վրա կա ևս մի քանի տարանցման ուղի, որով Եվրոպան կարելի է կապել Չինաստանի հետ: Դրանցից ամենաարդյունավետներից մեկը, իմիջիայլոց, Հայաստանով է անցնում: Իրանի նախաձեռնած հնգակողմ կորիդորն է՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Ռումինիա: Ընդ որում, այս պրոյեկտով շատ հետաքրքրված է, այն ֆինանսավորած Չինաստանից զատ, նաև Հնդկաստանը: Ու սա գաղտնիք չէ, առավել ևս Լուկաշենկոյի համար: Նրանք սկսեցին Սերժ Սարգսյանի հանդեպ տարատեսակ «անշնորհքություններ» շինել հենց Հյուսիսի-Հարավ պրոյեկտի մեկնարկից հետո, որն ի դեպ տաս տարի առաջ է մեկնարկել: Ո՞նց չշինեին, բա իրենց հացին էր կպնում:
Խնդիրը նրանում է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը, լինելով իշխանության մեջ մոտ 4 տասնամյակ, որից տասը տարին նախագահի պաշտոնում, չի կարողացել այնքան ռեսուրս կուտակել, որպեսզի սեփական օրակարգի մասին բացահայտ խոսի: Ստիպված խուսանավում է: Իր այլընտրանքն էլ Վազգեն Սարգսյանն է կամ մեր նման մարգինալները: Երկու տարբերակներն էլ բավականին հոռետեսական»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր