ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը` 17.00-ի դրությամբ
19:06, 05.12.2021 | mamul.am
3766 | 0

Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը 17.00-ի դրությամբ՝ քվեարկության ավարտից 3 ժամ առաջ, կազմել է 33,8 տոկոս (քվեարկել է 1 մլն. 112 հազար 396-ից 376003 քաղաքացի): Այդ տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Երկրի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, այդ ժամին քվեարկել է 29,01տոկոսը (26744-ը 91182-ից): հենց այդտեղ համամասնական համակարգով, այսինքն՝ ըստ կուսակցությունների, Ավագանու ընտրություններն ացկացվում են արդեն երկրորդ անգամ: Մնացած 35 խոշորացված համայքներում, որոնք հիմնականում համապատասխանում են խորհրդային տարիներին գոյություն ունեցող շրջաններին, համամասնական համակարգով ընտրություններն անցկացվում են առաջին անգամ: Նրանք կընտրեն ՏԻՄ նոր ղեկավարներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր