ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Համայնքապետերը համագյուղացիներին հորդորում են ընտրել ՔՊ-ին». Նորայր Հակոբյան
19:26, 05.12.2021 | mamul.am
2730 | 0

«Ունենք տեսաձայնագրություն, որտեղ երևում է, որ Արգավանդ համայնքում ՔՊ-ի թեկնածու ոմն Էվիկ Ոսկանյան բնակիչների հետ կանգնում խոսում է, ինչ-որ բան է տալիս իրենց, չեմ կարող ասել ինչ, տեսագրությունում լավ չի երևում. թող իրավապահները զբաղվեն դրանով»,- այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Մասիսի ՏԻՄ ընտրություններում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի 2-րդ համար Նորայր Հակոբյանը:

«Մեր դաշինքը արդեն երկու անգամ ահազանգել է Մասիսի ոստիկանություն՝ սկսած կուտակումներից մինչև ՔՊ-ի ցուցակում ընդգրկված համայնքի ղեկավարների կողմից տեղամասերում ուղղորդելու դեպքերի մասով: Հորդորել ենք, որ թույլ չտան, որ համայնքի ղեկավարները ճնշում գործադրեն: Գրեթե բոլոր համայնքներից ունենք նման ահազանգ, որ գործող համայնքապետերը կանգնում են տեղամաս տանող ճանապարհին և համագյուղացիներին հորդորում են, գուցե նաև սպառնում են, որ ընտրեն համար երկուսին: Չեմ կարծում, որ դա էական արդյունք է տալու, բայց ամեն դեպքում հին մեթոդներով են մեր դեմ աշխատում: Կարծում եմ՝ արդյունքի չեն հասնի: Տեղամասերում նորմալ , ինչ անում են, դրսում են անում: Խմբակային բերում են ընտրության: Նորամարգ, գետափ, Գեղանիստ, Արգավանդ, Այթափում կարծես կարողացանք մի փոքր մեղմացնել»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր