ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տունը
20:12, 05.12.2021 | mamul.am
4454 | 0

Օրեր առաջ սրբապղծություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հանցագործը կամ հանցագործները Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով 72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանից Հայաստան եկած ու Արցախի պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:

Ծնողները վերանորոգում էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր