ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել
20:54, 05.12.2021 | mamul.am
6703 | 2

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները. Այս երկու համայնքներում ոչ մի ընտրող չի մասնակցվել ընտրություններին:

Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, ժամը 17.00-ի դրությամբ այս երկու բնակավայրերում ընտրություններին մասնակցությունը զրո է:
Բոյկոտի պատճառը համայնքների խոշորացումն է, բնակիչները դեմ են խոշորացմանը, որի մասին հայտարարել են դեռեւս այդ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Նշենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։

Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։

Սևան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն ու «Սարգիս Մուրադյան» դաշինքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր