ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով հաղթում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը
23:24, 05.12.2021 | mamul.am
6996 | 0

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հրանտ Այվազյանն իր էջում հրապարակել է կուսակցության ստացած ամփոփ տվյալները Վանաձորի թվով 40 ընտրական տեղամասերից:

Ըստ նախնական արդյունքների, Վանաձորում հաղթանակ է տանում նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը՝ ստանալով ընտրողների 35,3 տոկոս ձայները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համայնքի ղեկավարի թեկնածու Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է, ստացել է 24,6 տոկոս ձայն, իսկ ՀԱՍԿ-ը՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, ստացել է ընտրողների 19,8 տոկոս ձայները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր