ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հրազդանում, նախնական արդյունքներով, ձայների 78 տոկոսով հաղթել է Սևակ Միքայելյանը
23:36, 05.12.2021 | mamul.am
4852 | 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից ՀԺ-ին հայտնել են, որ Հրազդանում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է գրանցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Այսպես՝ ՔՊ-ն հավաքել է ձայների 78 տոկոսը՝ 13,377 ձայն
ՀՅԴ՝ 1483 ձայն. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1108 ձայն. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 791 ձայն, անվավեր՝ 390 ձայն:

Այս կապակցությամբ Սևակ Միքայելյանը գրառում է կատարել. «Հրազդան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում բարձր վստահության համար։ Խոնարհվում եմ բոլորիդ առջև…
Ընտրության նախնական արդյունքներն են՝ 13377 քվե, 78%»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր