ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նոր Հաճնում գործող քաղաքապետի դաշինքը հաղթանակ է տարել ՔՊ-ի նկատմամբ
01:30, 06.12.2021 | mamul.am
6252 | 1

Հայաստանի Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում գործող քաղաքապետի «Գագիկ Մաթևոսյան» դաշինքը հաղթանակ է տարել Հայաստանի վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ: ԿԸՀ տվյալներով՝ 17 ընտրատեղամասերից 10-ի քվեաթերթիկները հաշվելուց հետո «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքի օգտին է քվեարկել ընտրողների 20,21 տոկոսը (2923): «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների միայն 27,4 տոկոսը (1595): Երրորդ տեղում է «Վարդան Պապյան» դաշինքը 17,72 տոկոսով (1032): Շատ ցածր արդյունքներ է գրանցել ՀՅԴ Դաշնակցությունը՝ 3,22 տոկոս (188), իսկ ամենաքիչ թվով ձայները՝ 1,42 տոկոս (83), հավաքել է երկրում քիչ հայտնի «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր