ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնանկ անի իր հարսանիքի քավոր մարզպետին
10:12, 06.12.2021 | mamul.am
5540 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ԻՐ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Երեկ՝ դեկտեմբերի 5-ն կայացան Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ Նոյեմբերյանցի ակտիվիստ, ընտրություններում վստահված անձ Սուրեն Անանյանը տեսանյութ է հրապարակել․ թե ինչպես ընտրությունների օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գտնվել է ընտրական տեղամաս հանդիսացող Հաղթանակ գյուղի դպրոցի շրջակայքում՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների ցանկի 2-րդ համարի՝ Այրում խոշոր համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի և այլոց հետ։ Ընտրությունների օրը ընտրական տեղամասից մինչև 50 մետր հեռավորությամբ մարդկանց կուտակումը ընտրական օրենսդրության խախտում է։ Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել է ավագանու 9, «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության պաշտպանների ժողովրդավարների դաշինք» կուսակցությունները՝ 6-ական տեղ։ Դա նշանակում է , որ ՔՊ-ն առանց կոալիցիա կազմելու չի կարողանալու Նոյեմբերյանում համայնքային իշխանություն ձևավորել։ Ըստ նախընտրական խոսակցությունների՝ կոալիցիա կազմելու և իշխանութուն վերցնելու պայմանավորվածութուն ունեն «Ապրելու երկիրն» ու «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։
Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը պետք է պաշտոնանկ անի իր հարսանիքի քավոր, 2021թ․ ապրիլի 8-ին իր կողմից Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին՝ կիրակի օրը ընտրական գործընթացներին խառնվելու, ընտրությունների արդյունքներով փաստացի պարտվելու համար»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր