ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.26, EUR 544.28, RUB 6.14, GBP 650.09
-5 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Աշխարհի մեծ խաղացողների խաղասեղանին այսօր նաև Հայաստանն է դրված». Նաիրի Հոխիկյան
15:12, 06.12.2021
2819 | 2

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում քաղաքագիտական տեսակետները երկու հակառակ բևեռներում են՝ ծայրահեղ դրական կամ ծայրահեղ բացասական։

Ըստ իշխանության և նրա արբանյակների՝ Նիկոլ Փաշինյանի ահեղ հայացքի ներքո մենք ապրում ենք դրախտում, Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանն էլ սարսափում են մեզնից, դրա համար են օրեցօր նոր տարածքներ վերցնում կամ նվեր ստանում, դրա համար են ամեն շաբաթ մի հայ սպանում։

Ըստ արմատական ընդդիմության՝ Հայաստանի պետականությունն այլևս գոյություն չունի, և մենք հիմա Թուրքայի կամ Ռուսաստանի մի մասն ենք, ուղղակի մեզ այդ մասին պաշտոնապես չեն տեղեկացրել։

Հանուն արդարության պետք է ասեմ, որ երկու դեպքում էլ քաղաքագիտական տեսակետ հայտնողները, որպես կանոն, քաղաքագետներ չեն, այս կամ այն կուսակցության կամ էլ իշխանության համակիր, մի քանի գիրք կարդացած, բայց ազդեցություն ունեցող մարդիկ են։

Խոսում եմ քաղաքագետների հետ։

Հայաստանն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը, բայց ամեն ինչ կորած չէ։ Աշխարհի մեծ խաղացողների խաղասեղանին այսօր նաև Հայաստանն է դրված, քանի որ մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով ու հանքային ռեսուրսներով անչափ կարևոր նշանակություն ունի։

ՀՀԿ-ի կառավարման ժամանակ այդ հնարավորությունից որոշակի օգտվեց մեր երկիրը, բայց ռեսուրսները հիմնականում գնացին մի քանի օլիգարխի գրպան, ինչը զայրացրեց ժողովրդին, իսկ մեծ տերություններին ստիպեց մտածել, որ Հայաստանին պետք է ուրիշ ղեկավար, որը կհամաձայնի ճանապարհներ սարքել և միաժամանակ լուծել իրենց համար գլխացավանք դարձած հակամարտությունը։ Թուրքիայի օգտին։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ հնարավորությունից օգտվեց իր անձնական շահերի համար՝ գործարքի գնալով թշնամու հետ և համաձայնելով գլոբալ ճանապարհների և խոշոր ներդրումների դիմաց զիջել մեր պատմական հողերը։ Զիջեց բեմականացված պատերազմով, զիջեց մոտ 5000 հայ մարդու կյանքի հաշվին։ Փոխարենը Հայաստան սկսեցին մտնել մեծ փողեր, սկսեցին ճանապարհներ կառուցել, որոնց մեծ մասը ծառայելու է գլոբալ նպատակների համար։

Ունե՞նք փրկվելու հույս, թե՞ արդեն ամեն ինչ կորած է։

Այո՛, ունե՛նք Արցախը փրկելու, զինելու, բանակը պատշաճ տեսքի բերելու և կորցրած տարածքների մեծ մասը վերականգնելու իրական հնարավորություն։

Ունե՛նք նաև ՀՀ անվտանգային համակարգերը՝ բանակը, առաջնագծի կահավորումը, արտաքին գործակալների դեմ պայքարը, սոցիալական անհատակ խնդիրները, քաղաքական կայունությունը վերականգնելու հնարավորություն։

Մեզ պետք է կայունություն, ազգային համերաշխություն։ Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի վաղվա իշխանությունը, որ կարողանա ոչ միայն փրկել երկիրը, այլև դառնալ տարածաշրջանային դերակատար, նաև վերականգնել որոշ կորուստներ։

Հայաստանի վաղվա իշխանությունը նախ պետք է լինի ազգային ու ազգի համար։ Ազգային իշխանությունը երբևէ չի կարող իր անձնական կամ խմբային շահը վեր դասել պետական ու ազգային շահից։

Կարող ենք, վստահ եմ։ Հայաստանը դեռ կարող է զարգացման երջանիկ ժամանակներ ապրել, բայց դրա համար նախ պետք է ազատվել անհայրենիք սրիկաներից»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր