ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը երազանք չի կարող լինել». Անի Սամսոնյան
13:18, 06.12.2021 | mamul.am
2576 | 0

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ՏԻՄ ընտրությունները և գոհունակությամբ փաստել, որ իրենց վաղեմի երազանքն իրագործվել է:

Քանի որ կային ժամանակներ, որ մենք՝ որպես դաշնակիցներ, միասին էինք քննարկում որոշ երազանքներ, պետք է նշեմ հետևալը.

- ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը երազանք չի կարող լինել: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ անտարբեր են և հիասթափված, սպասում են հարմար առիթի երկրից հեռանալու համար:

- Նախկին` կլանային, ցուցակագրելու, ընտրողներին նյութական խոստումներ տալու, վախի մթնոլորտ ձևավորելու և այլ բարքերի շարունակությունը հեղափոխությունից հետո երազանք չի կարող լինել: Դուք պետք է փոխեիք վիճակը և ոչ թե վիճակը հարմարեցնեիք ձեզ:

- Հին հանրապետական տեղական իշխանիկերին (ինչպես դուք եք նրանց անվանում) թավշյա քաղաքապետեր վերարտադրելը երազանք լինել չէր կարող: Նոր և կարող մարդիկ պարզապես զզված են քաղաքական այս միջավայրից և փոփոխություններ բերելու մոտիվացիա պարզապես չունեն:

- Եվ հին կանոններով` բայց հեղափոխական ծածկոցի տակ ընտրություններին ձայն հավաքելը երազանք լինել չի կարող: Ինչպես ասել ենք մի օր ԱԺ-ում, հիմա էլ ասեմ` դուք սովորական իշխանություն եք, ընդամենը...

Պարո՛ն Փաշինյան, ոչ թե իրագործվել է Ձեր երազանքը, այլ տեղական մակարդակում մարդիկ չեն ուզում տեսնել ձեր դիլետանտներին և մեծախոսներին: Մարդիկ պատրաստ են հանդուրժել Ձեր անհրապույր կառավարությունը, բայց տեղական մակարդակներում ձեզ մերժում են, որովհետև հասկացել են, որ ձեր թիմի անդամներին մի քիչ իշխանություն ես տալիս, նախկիններից վատն են դառնում:

Եվ հիմա հարց` Ձեր բոլո՞ր երազանքներն են դեգրադացիա և տխուր վիճակներ ենթադրում: Մտածեք այդ մասին»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր