ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.66, EUR 546.54, RUB 6.29, GBP 656.31
-7 °C, -13 °C ... -6 °C Վաղը`-6 °C
«Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման»․ Մամիկոն Ասլանյան
12:48, 06.12.2021
2071 | 1

Վանաձորի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել. «Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ
Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր` Վանաձոր խոշորացված համայնքի բնակչություն։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, ովքեր կլինեն ավագանու կազմում, հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։
Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի` ի շահ Հայաստանի Հանրապետության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր