ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
+1 °C, -5 °C ... +1 °C Վաղը`-1 °C
«Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է». Քրիստինե Վարդանյան
13:12, 06.12.2021
2768 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ թե չեն կեղծել դրա համար չեն հաղթել, այլ կեղծել են, ամեն միջոց գործածել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն հաղթել։

Ապացույց եք ուզում՝ ամենահայտնի կեղծարարներին կգտնեք այս մարդկանց շուրջ, «ամենանախկին», չսիրված, տարիներ շարունակ ընտրություններ կեղծողների համբավ ունեցողներին՝ այս մարդկանց ցուցակներում։

Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է։ Այս գրվածքից մոտավորապես կարելի է պատկերացնել՝ ինչ գիշեր է եղել։ Թիմնը նեղվում է, ասում է՝ «շե՛ֆ, սենց ո՞նց կլինի, մեր գործերը ոնց որ վատ են, հա՞»։ Ինքն էլ պիտի պատասխանի ու պատասխանում է։ Հայաստանում թշնամու փաստաբանի դերն ստանձնած իշխանության հեռացումը լրիվ իրատեսական է ու կախված է միայն մեզնից, մնացածը մեզ այս նպատակից շեղելու համար պատմվող պատմություններ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր