ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««ՔՊ»-ն շարունակում է իր պարտությունների շղթան». Արթուր Խաչատրյան
14:24, 06.12.2021 | mamul.am
2684 | 3

«ՏԻՄ ընտրություններին ամենալավ գնահատականը արդյունքների առումով, թերևս, տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում... հիշեցնեմ, որ իրենք մոբիլիզացրել էին իրենց ողջ վարչական ռեսուրսը, բայց այս ամենով հանդերձ, իրենք պարտվել են»,-այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«36 խոշորացված համայնքներից ընդամենը 15-ում է ՔՊ-ն կարողացել հավաքել այնքան ձայն, որ կարողանա միանձնյա իշխանություն ձևավորել, իսկ 21 համայնքներում ոչ իշխանական ուժերը 8-ում միանձնյա, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունը 2021-ին կորցրեց 200 հազարից ավելի ձայն և շարունակում է իր պարտությունների շղթան:

««ՔՊ»-ն շարունակում է իր պարտությունների շղթան». Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր