ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Երեք շաբաթից, ուզեն, թե չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ». Վարդևանյան
15:30, 06.12.2021 | mamul.am
2939 | 0

«Նիստից առաջ մի խումբ պատգամավորներ անձնական երաշխավորության միջնորդություն են պատրաստել, որպեսզի ներկայացնեն դատարան, սակայն մի քանի ժամ առաջ պարզվել է, որ դատավորն առողջական խնդիրներ ունի և նիստը չի կայանալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա նշեց, որ այսօր նշանակված էր Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը, որը, սակայն, տեղի չունեցավ:

«Արթուր Սարգսյանն օժտված է պատգամավորի անձեռնմխելիությամբ, բայց այս պահին գտնվում է կալանավայրում, ինչպես մեր շատ գործընկերներ»,- ասաց պաշտպանը։

«Երեք շաբաթից, ուզեն, թե չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ, քանի որ վաղեմության ժամկետն է անցնում»,–տեղեկացրեց Վարդևանյանը:

«Երեք շաբաթից, ուզեն, թե չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ». Վարդևանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր